26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2017

«Ում համար ընտրակաշառք էիք բաժանում ոչ վաղ անցյալում, նրանց էլ զանգե՛ք»

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումներն այսօր ԱԺ-ում թեժ էին:  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց. «Յուրաքանչյուր գյուղում բնակիչները համոզված են, որ բացարձակապես առանձնահատուկ մարդիկ են իրենց գյուղում ապրում, որոնք շատ քիչ կապ ունեն մնացած Հայաստանի հետ, և, ըստ էության, այդ գյուղը նորագույն էթնոսի հիմք է։   Եթե այս գյուղերին թողնենք, իրենք իրար […]

Երբ է Աստված հրաշք գործում մեր կյանքում

«Վարդապետ, ուզում ենք քեզնից մի նշան տեսնել» : Մատթեոս 12:38 Աստված հրաշք է գործում ոչ թե նրա համար, որ մենք ենք պահանջում, այլ երբ Ինքն է կամենում: Հրաշք կատարվում է ոչ թե մեր պահանջի համաձայն, այլ՝ մեր հավատքի: Հիսուս իր երկրային կյանքի ընթացքում հենց այնպես որևէ հրաշք չկատարեց: Նույնիսկ անապատում, փորձության ժամանակ, մերժեց սատանային հրաշք […]

Ոստիկաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները շրջապատել են դատարանի շենքը (ֆոտո, տեսանյութ)

«Սասնա ծռերի» հարազատները եւ նրանց աջակիցները հավաքվել են Էրեբունու դատարանի դիմաց, որտեղ այսօր մեկնարկում է Սասնա ծռերի գործով առաջին դատական նիստը։ Քանի որ դատարանի դահլիճը բավականին փոքր էր, հարազատներին մեծամասնությանը թույլ չտվեցին ներս մտնել դահլիճ, եւ նրանք բողոքի ակցիա էին անում դատարանի շենքի դիմաց։ Այս պահին էլ դեռեւս նանք գտնվում են շենքի դիմաց, սպասում են, […]

«Մեր ասպետներ … » . «Սասնա ծռեր»-ի թեժ դատական նիստը չերկարեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը: Դատարանը քննելու է քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը: Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլք, անցած […]

Ռուստամյանը՝ «կլյաուզնիկների» ու «գործ տվողների» մասին /տեսանյութ/

«Անդրանիկ Կարապետյանը նկատի ուներ այն, որ հակակոռուպցիոն «Ազդարարի» ինստիտուտի ներդրման նախագիծն ի չարս չօգտագործվի», – այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ ՀԸԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի՝ երեկվա այն հայտարարությանը, թե հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին նախածի փաթեթում կան այնպիսի մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին մղելու են, որ վերջիններս  «գործ տվող»  դառնան: «Ինքը […]

«Ոչ մեկն ավելի էլիտար չի … չպետք է հնձելով առաջ գնանք … »

«Այս հարցը մեծ հետաքրություն է ներկայացնում  և՛ քաղաքաբնակների, և՛ գյուղաբնակների համար:  Համայնքների խոշորացմանն անդրադառնալով՝ հարկ է հասկանալ՝ մենք ձգտում ենք մոդային հետևե՞լ, թե՞ դեպի ռացիոնալությունն ենք գնում», –  այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը վերաբերող   օրենքի նախագծին: Վերջինս շեշտեց՝  ոչ մի գյուղ էլ մյուսի նկատմամբ առավելություն չունի ու ավելի էլիտար […]

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. զոհեր, վիրավորներ

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Խաչիկ Սուքիասյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի Б 553 ЕC 15 RUS համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին՝ «Մղարթի հանքեր» կոչվող տարածքում, բախվել է հողաթմբին, հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի […]

Հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: ԹԵՄԱ՝ Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համատեղ հունիսի 1-30-ը Հայաստանում կիրականացնեն զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված սկրինինգային ծրագիր. ամռանը զարկերակային ճնշման խնդիրներից խուսափելու հնարավոր […]

«Սասնա ծռերի» դատից առաջ մեկնարկեց երթը

Քիչ հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը:  Իսկ մինչ այդ էլ «Ազատությո՛ւն «Սասնա ծռեր»-ին», «Մա՛հ ռեժիմին», «Ազատությո՛ւն Հայաստանը ներքին թշնամուց ազատագրած հերոսներին» կոչերով Ազատության հրապարակից մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը դեպի Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այսօր դատարանը կսկսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի