27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչ մեկն ավելի էլիտար չի … չպետք է հնձելով առաջ գնանք … »

«Այս հարցը մեծ հետաքրություն է ներկայացնում  և՛ քաղաքաբնակների, և՛ գյուղաբնակների համար:  Համայնքների խոշորացմանն անդրադառնալով՝ հարկ է հասկանալ՝ մենք ձգտում ենք մոդային հետևե՞լ, թե՞ դեպի ռացիոնալությունն ենք գնում», –  այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը վերաբերող   օրենքի նախագծին:

Վերջինս շեշտեց՝  ոչ մի գյուղ էլ մյուսի նկատմամբ առավելություն չունի ու ավելի էլիտար չէ.  բոլոր համայնքների բնակիչների  իրավունքները  հավասար են, և բնականաբար, համայնքների խոշորացման նպատակը պիտի լինի ժողովրդի շահը:

«Մենք ձգտում ենք ռեսուրսների մոբիլիզացիայի ու ռացիոնալ կառավարման:Փաստացիորեն կարող ենք տեսնել՝  Թումանյանի տարածաշրջանում  միավորված բազմաթիվ  գյուղերում դրական տեղաշարժ կա: Մենք պետք է հետևենք, հասկանանք՝ եթե կա դրական առաջընթաց,  պիտի կողմ քվերկենք, իսկ եթե ոչ,  ուրեմն՝ ոչ: Մենք չպետք է հնձելով առաջ գնանք. ամեն ինչ հարկավոր է կշռադատել ու հաշվի առնել:   Ես խոշորացմանը կողմ եմ, բայց խոսքս  բանական խոշորացման մասին է: Կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծին,  իսկ Կառավարությանը առաջարկում եմ լսել պատգամավորների, ժողովրդի, համայնքապետերի ձայնը», – նշեց  ԱԺ փոխխոսնակը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ