12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. զոհեր, վիրավորներ

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Խաչիկ Սուքիասյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի Б 553 ЕC 15 RUS համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին՝ «Մղարթի հանքեր» կոչվող տարածքում, բախվել է հողաթմբին, հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 61-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Խ. Սուքիասյանը և նրա 3 ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի բնակիչներ՝ 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը և 9-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։

Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի, ով կին է, և վիրավորների ինքնությոնը։ Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերում փրկարարները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածներից ևս մի կին մահացավ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ