Քրիստոսն ուրախանում է այսպիսի զույգ տեսնելով

Որքա՜ն քաղցր է լուծը, որով երկու քրիստոնյաներ [ամուսնությամբ] միանում են միևնույն հույսի, միևնույն օրենքի, միևնույն ծառայության մեջ: Միևնույն ընտանիքի [ = Եկեղեցու] զավակներն են, որ ծառայում են միևնույն Տիրոջը: […] Իսկապես երկու են մեկ մարմնում: Իսկ այնտեղ, ուր մեկ է մարմինը, մեկ է նաև հոգին: Միասին նրանք աղոթում են, […] փոխադարձաբար միմյանց ուսուցանելով, խրախուսելով, օժանդակելով: […]