Ըստ հաղորդման` քննիչն անցել է պաշտոնեական լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա: Այսպես, բնակարանային գողության և խարդախության համար ազատազրկման դատապարտված Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թվականին մոր մասնակցությամբ իր կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործ է քննվել ՀՀ ՔԿ […]