26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2017

Երևանի ավագանին քաղաքապետի առաջին տեղակալ ընտրեց

Երևան քաղաքի ավագանու նիuտում  այսօր ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել ՀՀԿ -ական  Կամո Արեյանը:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շեշտեց՝  Կամո Արեյանի փորձը քաղաքի  մեծ է, ուստի նա կարող է արդյունավետ աշխատել: Հիշեցնենք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում […]

Եգիպտոսի նախագահը ծոցի երկրներին Թուրքիայի նկատմամբ էմբարգո կիրառելու կոչ է արել

Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթթահ ալ Սիսին խոցի երկրների առաջնորդներին կոչ է արել Կատար նկատմամբ կիրառվող էմբարգոն Թուրքիայի վրա ևս տարածել: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիսին իր առաջարկությունը հիմնավորել է, նրանով, որ Թուրքիան բացահայտ կերպով աջակցում է Կատարին այն պարագայում, երբ մեկ տասնյակից ավել երկրներ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խզել են հարաբերությունները պաշտոնական Դոհայի հետ: Նշվում […]

Ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնության հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Ս. Մ.-ի ներկայացրած հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով: Մասնավորապես, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն իր որդու` բնակարանային կողոպուտի մեջ մեղադրվող Ա. Մ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում հայտնել է, որ 01.03.2016թ.-ին որդուն ձերբակալելիս ՀՀ ոստիկանության Շիրակի […]

«Պատերի հետեւում լսածն այստեղ մի՛ բարձրաձայնեք»

Այսօր Երեւանի ավագանու նիստի ընթացքում  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը  քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրեց՝ մանկապարտեզ ընդունելու համար յուրաքանչյուր երեխայի համար 200 դոլար  գումար են պահանջում:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը   հայտարարեց՝ այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, ապա ավելացրեց. «Պատերի հետեւում, կուլիսներոււմ լսածն այստեղ մի բարձրաձայնեք, ձեր ասածն իրականության հետ ոչ մի կապ չունի»:  

Հայաստան եկած տուրիստները գոհ են մնում

Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2017 թվականին համեմատած 2016-ի հետ ունենք զբոսաշրջիկների զգալի աճ: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 20տոկոս աճ է արձանագրվել առաջին եռամսյակում, երկրորդում էլ այդքան աճ կունենանք: Սրա համար նպաստել է նաև տոմսերի մի քիչ ավելի մատչելի դառնալը: Ինչ վերաբերում է հյուրանոցների պայմաններին, ապա նա նշեց, որ […]

Մաքսային կետերում սահմանվել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմ

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանում աճեցված սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարության պարզեցման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ներդրել է գործընթացի առավել դյուրինացված մեխանիզմ: ՊԵԿ նախագահի  հանձնարարականով տարածքային մաքսային մարմիններում, նախաբացթողումային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով խնդիր է դրվել ապահովել մաքսային ձևակերպումների և հսկողության հետ […]

Շատ էլ որ «բենթլիի» նման է. տուն-ինտերնատի տնօրենը մեկնաբանում է ծերանոցի խայտառակ իրավիճակը/տեսանյութ/

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում  այս պահին  կա 240 խնամյալ:  2017թ. ընթացքում մահացել է 25 խնամյալ, ընդունվել 30, իսկ դուրս գրվել՝ 15 խնամյալ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը, ով պաշտոնը ստանձնել է  2017 թ. մարտի 14-ին : Նա նշեց, որ  շենքը կառուցվել է 1953 թվականին և […]

Էրդողանի թիկնապահները ԱՄՆ-ում հետախուզման մեջ են

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը, հայտնում է «Ամերիկայի ձայնը». «Մենք ձերբակալման որոշում ենք ձեռք բերել Թուրքիայի հետեւյալ անվտանգության սպաների վերաբերյալ»: Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ նրանց կողմից խաղաղ ցուցարարների […]

«Ո՞վ է կանգնելու գարանտ, Ռուսաստա՞նը» (տեսանյութ)

«Ո՛չ Ադրբեջանի հայտարարություններն են նորություն, ո՛չ զինավարժությունն է նորություն: Ալիևն ասում է՝ հայերի ինչին է պետք 2 պետությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա չբացառեց, որ կարող են սկսվել ավելի ծանր ու մարտական գործողությունների բնույթ կրող իրավիճակներ ստեղվծել, բայց դրանք պատերազմի վերաճման վտանգ չեն ունենալու: «Իհարկե, ցանկացած սրացում կարող  է պոռթկալ պատերազմական իրավիճակի»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի