27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ո՞վ է կանգնելու գարանտ, Ռուսաստա՞նը» (տեսանյութ)

«Ո՛չ Ադրբեջանի հայտարարություններն են նորություն, ո՛չ զինավարժությունն է նորություն: Ալիևն ասում է՝ հայերի ինչին է պետք 2 պետությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա չբացառեց, որ կարող են սկսվել ավելի ծանր ու մարտական գործողությունների բնույթ կրող իրավիճակներ ստեղվծել, բայց դրանք պատերազմի վերաճման վտանգ չեն ունենալու: «Իհարկե, ցանկացած սրացում կարող  է պոռթկալ պատերազմական իրավիճակի»:

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը հավելեց, որ մենք պետք է կողմնորոշվենք, թե որ ուղղությամբ է գնում արցախյան կոնֆլիկտի հանգուցալուծման ընդհանուր էֆֆեկտը, մենք պետք է ավելի ակտիվ ու ճիշտ կարողանանք աշխատել և՛ եվրոպական կառույցների, և՛ եվրոպական մամուլի հետ:

«Կոնֆլիկտի լուծման մեկ ճանապարհ պետք է որդեգրենք, խաղաղ լուծման պարագայում մենք չպիտի լինենք այլ երկրի կցորդը, որովհետև չի կարող որևէ երկրի շահը ավտոմատ համընկնել սեփական երկրի շահին: Ղրիմի ու ղարաբաղյան կոնֆլիկտն իրար հետ կապ չունեն»,-ասաց նա:

Հրանուշ Խառատյանն էլ հավելեց, որ կազանյան ու մադրիդյան փաստաթղթերը շատ վատն են: «Նախագահը ասաց, որ 7 շրջանները վերադարձնում են, ասում է կարգավիճակի դիմաց, բայց չի ասում, որ կարգավիճակը պետք է անմիջապես հաջորդի, կարող է կարգավիճակը խոստում լինի, բացի այդ չի ասվում, թե այդ որ 7 շրջաններն են, ինձ համար դրանք անլուրջ խոսակցություններ են»,-շեշտեց նա:

Անուշ Սեդրակյանն էլ ցավով արձանագրեց, որ Հայաստանի համար բոլոր փասաթղթերն ընդունվում են մի գիշերվա մեջ, որևէ մեկը հանրային քննարկում ու թափանցիկություն չի ստանում, ինչը շատ կարևոր է: «Ո՞վ է կանգնելու միջնորդական գարանտը, Ռուսաստա՞նը, խնդրում եմ՝ նայեք բոլոր փորձերը կոնֆլիկտների, եղե՞լ է մի դեպք, երբ Ռուսաստանը գարանտ է կանգնել, ու նոր պայթյուն չի եղել»,-նշեց նա:

Հրանուշ Խառատյանը հավելեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև վերջ փորձելու է Ղարաբաղն ամբողջությամբ փաթեթով ստանալ: Դիտարկմանը, թե որնէ մեր հույսը, Հ. Խառատյանն արձագանքեց. «Այդքան վստահ չգիտեմ, թե որն է մեր հույսը, բայց ես միշտ հույս ունեմ, որ մեր դիվանագիտությունը ուշքի կգա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ