«Ռեալը» և Զիդանը նոր պայմանագիր կկնքեն

«Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: «Ռեալը» նաև կբարձրացնի մարզչի աշխատավարձը: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների՝ կողմերը նոր պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2020 թվականի ամառը: Զիդանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: