29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ո՞ւմ ենք խաբում»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը դեմ չէ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցությունների խոշորացման վերաբերյալ առաջարկին: «2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էլ մենք իրեն աջակցում էինք: Այս անգամ էլ մենք հանդես էինք եկել միավորման առաջարկով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը:

«Մենք միշտ էլ կողմ ենք եղել վերջ տալու ու մոռանալու անձնական ամբիցիաները»,-նկատեց նա։ Սակայն, ըստ քաղաքական գործչի, պիտի գիտակցել, թե որն է այս անգամ միավորման նպատակը, քանի որ այն ինքնանպատակ չպիտի լինել: «Ուղղակի ասել, թե եկեք, միավորվենք, իշխանությանը տապալենք, ո՞ւմ ենք խաբում»,-նկատեց նա: 

Սոս Գիմիշյանն ընդգծեց՝ այս պահին Վենետիկի հանձնաժողովի պատճառով ու մեր իշխանությունների մասնակցությամբ՝ երկրում եղած խնդիրներն ամեն օր աճում ու շատանում են: «Եթե ազգայինը կորցնելու խնդիր էլ կա, ուրեմն ամբողջ հայությունը պիտի համախմբվի, իսկ ընդդիմությունը պիտի գլխավորի այդ համախմբումը, բայց անձնական շահերը չպիտի խանգարեն, մի կողմ պիտի դրվեն: Եթե ստացվի, ուրախ ու երջանիկ կլինենք»,-բացատրեց նա:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ