Հայ թաեքվոնդոիստներ հանդես կգան աշխարհի առաջնությունում

Հունիսի 24-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կկայանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Ներկա պահին մասնակցության հայտ ներկայացրել է 183 երկիր (մոտ 2500 մարզիկ),- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությունում երկիրը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և փորձառու Արման Երեմյանը (87 կգ): «Հիմա թաեքվոնդոիստներն […]