ՀՔԾ-ում կտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել` անտեսելով դրա համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը: Ընդ որում, սուտ մատնությունների աճի միտումը Հատուկ քննչական ծառայությունում պահպանվում է 2015 թվականից առ այսօր. այսպես, եթե 2015թ.-ի […]