Ռուս հայտնի երգիչը շտապ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի «Լյուբե» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստարգուեւին շտապ տեղափոխել են հիվանդանոց Տուլայում։ Երգիչի մոտ սրտի նոպա է արձանագրվել։ 60-ամյա երգիչը պետք է ելույթ ունենար քաղաքի կենտրոնական հրապարակում, սակայն ելույթից անմիջապես առաջ սրտի նոպա է ունեցել։ Թե ինչպես է ներկայումս երգչի առողջական վիճակը, չի հաղորդվում։