08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ողբերգական վթար Տավուշում. 22-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 1-ին կմ-ին «Nissan Murano» մակնիշի 35 CO 041 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Հովհաննես Ն.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ սահել հարակից ձորը (մոտ 6 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Իջեւանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Դեպքից ժամեր անց երիտասարդը մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ