27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տխուր է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը շռնդալից կերպով մուտք գործեց քաղաքական դաշտ, բայց հետո նրա  վարկանիշն աստիճանաբար ընկավ, քանի որ  հասարակությունը նկատեց՝  ոչինչ չի փոխվում: 

«Հիմա վարչապետի ռեյտինգը նվազում է, քանի որ հասարակությունը դրական արդյունք չի տեսնում նրա գործունեությունից:  Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի օրոք՝ այդ երկու վարչապետերն էլ զբաղված էին նկարչությամբ. թվեր էին  նկարում ու ժողովրդին ներկայացնում՝ ջանալով համոզել՝ ամեն ինչ լավ է: Դա նշանակում է՝ հասարակությանը խաբում էին: Կարապետյանի պաշտոնավարումից ի վեր՝ ահագին ժամանակ է անցել, բայց հասարակությունն այդպես էլ իր մաշկվի վրա չզգաց դրական փոփոխությունները», – նշեց քաղաքագետը:

Վերջինս շեշտեց՝ հասարակությունը արդեն ուշադրություն չի դարձնում պաշտոնական հայտարարություններին, տնտեսական աճի հետ կապված թվերին ու տվյալներին: Մարդիկ մտածում են՝ եթե դրական փոփոխություններ լինեն, դա, բնականաբար, իրենք էլ կզգան:

«Բոլորն էլ կարող են թվեր նկարել: Բայց դա ոչ մի նշանակություն չունի: Իրական, դրական փոփոխություններ են պետք», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ