12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Պատգամավորները միջազգային հարթակը ներքին խնդիրներին են ծառայեցնում

Խորհրդարանում «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ քննարկման ժամանակ հրավիրված փորձագետներից Դավիթ Շահնազարյանը ողջունեց այս նախաձեռնությունը, թեկուզ նկատեց, որ պարզ է, որ այս խորհուրդը ինչի որ հանգի, դրանք ունենալու են զուտ խորհրդապահական նշանակություն: Նա նախ հետաքրքրվեց, թե ինչու է աշխատանքային խումբը կրելու «Անալիտիկ» անվանումը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ անվան առումով բաց են առաջարկների համար: «Առավոտյան ես էլ էի մտածում, ամերիկյան ազդեցության բան է, մտածում էի՝ ինչու ոչ արտաքին հարաբերությունների խորհուրդ»:

Ապա Դավիթ Շահնազարյանը կիսվեց իր տպավորություններով. «Այն ինչ նկատել եմ՝ հաճախ տարբեր միջազգային ատյաններում Հայաստանի խորհրդարանը ներկայացնող պատգամավորները այդ ատյաններն օգտագործում եմ զուտ ներքաղաքական նպատակով, ու պատասխանատվությունը պիտի խստացվի այդ առումով, խորհրդարանական դիվանագիտական նշանակությունը թերագնահատված է»:

Աշոտյանը պատասխանեց, որ կա խանգարող հանգամանք, միջազգային վեհաժողովների ժամանակ հաճախ ներքին աուդիտորիան դոմինանտ է համարվում, որը խանգարում է: «Այն ոճը, այն բովանդակությունը, որ գուցե դուր է գալիս հայկական լսողին, համաժողովի ժամանակ ոչ կիրառելի լեզու, ոչ պահվածք կարող է ընդունվել»,-համաձայնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ