Ջրի երես են դուրս եկել. Պաշտպանության նախարարի շոկը. Իրատես
Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ թերթի աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ: Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչև վերին օղակ սկսել է «վերանորոգել», «վերակառուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց ներկայությունը նախարարությունում, որոնք ուղղակի գրանցված են ու բարձր աշխատավարձ են ստանում’ չունենալով օգտակարության որեւէ գործակից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը սկսել է բեռնաթափել բաժինները և, այսպես ասած, պատահական մարդկանցից ազատվել: «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ», հայտնի այս խոսքը, թերևս, Վիգեն Սարգսյանի մտքում անընդհատ պտտվում է այս ամիսներին, քանի որ նախկին նախարարը բավական մեծ ու տարատեսակ խնդիրների առաջ է կանգնեցրել նրան: Ասում են այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը նման երևույթները չկանխել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: