27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կուսակցությունները շատ մեծ ակնկալիքներ ու բարձր կարծիք ունեն իրենց մասին. Տիգրան Թորոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովում ստեղծվելիք «Անալիտիկ խորհուրդ»-ը բոլոր քիչ, թե շատ կայացած երկրներում անհրաժեշտություն է. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: «Առանց դրա արդյունավետ որևէ լուծում պարզապես հնարավոր չէ ակնկալել, որովհետև մեր ժամանակներում կյանքն ու  խնդիրները չափազանց բարդ են, և պետք է մասնագիտական խորհուրդ: Իհարկե, պետք չէ մտածել, որ մասնագետներն ասելու են, իսկ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաներն էլ կատարելու են, ոչ, այդպես չէ, բայց տարբերակները, հնարավորությունները պետք է մասնագետները ներկայացնեն»,-ասաց նա:

Վերջինս հույս հայտնեց, որ այս միջոցառումը, ինչպես նաև նմանատիպ այլ իրադարձություններ, որտեղ հրավիրված են լինում տարբեր մասնագետներ կուսակցությունների քննարկման համար, ինչպես նաև օրինակ՝ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցն, արդյունավետ կլինեն: «Ի վերջո, ամեն բան սկսվում է առաջին քայլերից»:

Ի դեպ, Տիգրան Թորոսյանը մեկ անգամ  դասավանդել է նաև ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում. «Ես պատրաստ եմ ցանկացած կուսակցության հետ համագործակցելու, եթե այն իմ մասնագիտական գիտելիքների կարիքը կունենա»,-այս մասին նկատեց նա:

ԱԺ նախկին նախագահը կարծում է, որ հայաստանյան կարևորագույն 2 խնդիրներն են բազմակուսակցական համակարգի կայացումը և մասնագիտական հանրության կայացումը: «Շատ կարևոր է, որ այս ճանապարհին համագործակցություն հաստատվի երկուսի միջև»: Տ. Թորոսյանն ընդգծեց, որ խնդիրն այն չէ, թե պատգամավորները կարիք ունեն, թե ոչ այս խորհրդատվության, շատ զարգացած խորհրդարաններ էլ ունեն նման փորձ:

Henaran.am-ի հարցին, թե ինչ կտա կուսակցությունների խոշորացումը, նա պատասխանեց. «Ցանկացած ինքնանպատակ բան որևէ բան չի կարող փոխել: Կուսակցությունները պետք է իրենք կայանան: Խոշորացում, թվի կրճատում և այլն…ուզում եմ հիշեցնել, որ մեկ անգամ դա եղավ, սակայն շատ կարճ ժամանակում թիվը հասավ 100-ի: Բայց հարցրեք հանրությանը, թե քանի կուսակցություն են ճանաչում: Կտեսնեք, որ եթե մարդը մեկ տասնյակ ճանաչում է, ուրեմն նա որևէ մասնագիտական տիրույթից է: Տեսեք՝ խորհրդարանում այս անգամ ավելի քիչ թվով կուսակցություններ հայտնվեցին:

Ինձ համար ակնկալելի էր՝ հաշվի առնելով կուսակցությունների դիրքորոշումները, ծրագրերը, նաև մասնագիտական կարծիքի պակասը»:

Ինչ վերաբերում է ստեղծված դաշինքներին, նա շեշտեց. «Կարող եք 10 բան իրար գումարել, բայց չունենալ մեկ ամբողջական որևէ բան, շատ կարևոր է, թե ինչը ինչի հետ ես համադրում ու ինչ ես ակնկալում: Ցավոք սրտի, հայաստանյան կուսակցությունները շատ մեծ ակնկալիքներ ու բարձր կարծիք ունեն իրենց մասին, բայց հաճախ մեծ պակաս ունեն գիտելիքների ու մասնագիտական հմտությունների»:  

Ինքը Թորոսյանը հիմա զբաղվում է իր վերլուծական կենտրոնով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ