27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Գործադիրին մոնստր չսարքենք ու չվախենանք»

Արտաքին հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանն այսօր Ազգային ժողովում «Անալիտիկ խորհրդի» աշխատանքային խմբի ստեղծման քննարկման ժամանակ նշեց, որ մեր գործադիր մարմինը, ներառյալ ԱԳՆ-ը հաճախ ընդգծված մոտեցում չեն ունենում կարևորագույն միջազգային հարցերի վերաբերյալ: Որպես օրինակ նա նշեց Կատալոնիայի հարցը, Քաթարի հարցը և այլն: «Չմտածենք, որ գործադիրն ունի իր մոտեցումները, մենք մտածում ենք, որ կա գործադիր ու վերլուծում է ու աշխարհի բոլոր հարցերին ունի իր տեսակետը, իրականում այդպես չէ»:

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն էլ, որպես միջազգային տարբեր հարթակներում հանձնաժողովների նախկին նախագահ, ընդգծեց, որ որևէ անգամ որևէ գործադիրի մարմին, նաև ԱԳ նախարարությունը երբեք չի ասել այս հարցին այսպես արձագանքեք, այնպես արձագանքեք: «Գործադիրին չդարձնենք մոնստր ու վախենանք, շատ խնդիրներ ունենք լուծելու, բայց եթե գործադիրում էլ նման խորհուրդներ լինեն, միայն օգտակար կլինի»,-ասաց նա:

Նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ընդգծեց, որ եթե ԵԽԽՎ-ում քվեարկություն է, այնտեղ բոլոր պատվիրակներն ասում են նույն բանը՝ մեզ հետ մի խոսացեք, գնացեք, ԱԳՆ-ի հետ խոսացեք: «Դա հազարավոր պատվիրակություններում են ասում, չեմ ուզում, որ ինքներս մեզ խաբենք, մոր գործադիրը որ կարծիք չի ասում, ես ցավում եմ դրա համար»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ այս աշխատանքային խումբը ԱԳՆ-ի աշխատանքների քննարկման համար չէ, այլ ԱԺ-ին՝ խորհրդատվություն տալու: Նա նշեց, որ այս խմբով նպատակ կա անցնել  խորքային դիվանագիտության:

Նա ներկաներին լավատեսության կոչ արեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ