Արցախի նախագահը Մարտակերտ է այցելել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին այցելել է Մարտակերտի շրջան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Մատաղիսում նա հանդիպել է համայնքի անդամների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվել հարցերի լուծման ուղղությամբ: Մարտակերտում նախագահը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանային վարչակազմի եւ հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, առկա խնդիրների եւ […]