26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

25 տարի բեմում. անակնկալներ և´ ԱՄՆ-ից, և´ Հայաստանից (տեսանյութ)

Մշակույթի վաստակավոր գործիչ, Էջմիածնի «Տարոն» աշուղական երգչախմբի ղեկավար, երգիչ Գևորգ Չաքմանյանը 7 տարի առաջ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, սակայն կապը հայրենիքի հետ կա: Օրեր առաջ էլ Արամ Խաչատրյան համերգասրահում նա տոնեց իր բեմական գործունեության 25-ամյակը:  Համերգի ժամանակ երգչին իրենց կատարումներով ու ուղերձներով ողջունեցին շատերը: ԱՄՆ-ից Հայաստան հենց այդ առիթով ժամանել էին նրա` «Տարոն» երգչախմբի սաներից երկուսը:

 Շնորհավորական ուղերձ էր փոխանցել նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Տարոն» մանկական երգչախմբից բացի Գևորգ Չաքմանյանն ԱՄՆ-ում հիմնել է իր տեսակի մեջ եզակի տարեցների աշուղական «Կանթեղ»երգչախումբը: Երեք տարի առաջ «Կանթեղի» տատիկներն ու պապիկները, իրենց ձեռքով կարած տարազներով, մենահամերգ ունեցան Երևանում:

Ի դեպ, համերգի ժամանակ հայրիկին ողջունեց նաև Ասատուր Չաքմանյանն, ով ևս ժողովրդական երգեր է կատարում: 

Համերգից փոքրիկ հատվածներ` Henaran.am-ի տեսանյութում:18944384_1329760997072380_186133430_n 19046645_1329761030405710_496370166_n 19046857_1329761057072374_1132830719_n 19046980_1329760973739049_191668270_n 19073677_1329760993739047_1174132980_n 19073977_1329761047072375_598601625_n 19073980_1329760977072382_221863034_n 19075420_1329760970405716_1002739116_n 19113408_1329761040405709_1379863208_n 19114388_1329760957072384_1771923882_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ