Կոտրել են հայտնի երաժիշտի մեքենայի ապակին (ֆոտո)
Երաժիշտ Միքայել Ոսկանյանին փորձել են թալանել: Նա այս լուսանկարն է տեղադրել Ֆեյսբուքում ու հայտնել, որ կոտրել են մեքենայի ապակին, բայց, բարեբախտաբար, ոչինչ չեն կարողացել գողանալ։
Երաժիշտ Միքայել Ոսկանյանին փորձել են թալանել: Նա այս լուսանկարն է տեղադրել Ֆեյսբուքում ու հայտնել, որ կոտրել են մեքենայի ապակին, բայց, բարեբախտաբար, ոչինչ չեն կարողացել գողանալ։
Վարունգը աշխարհում ամենաշատ աճեցվող թվով չորրորդ բանջարեղենն է, որը մի շարք առողջարար հատկություններով է օժտված: Ներկայացնում ենք վարունգի օգտակար հատկությունները. -օրգանիզմին անհրաժեշտ ջրի պաշար է մատակարարում, -կարգավորում է օրգանիզմի ջերմաստիճանը՝ լավագույնս պայքարելով շոգի դեմ, -օրգանիզմն ազատում է տոքսիններից, -ապահովում է օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններով, -մաշկի առողջության համար կարևոր հանքանյութեր է պարունակում, -նպաստում է մարսողության լավացմանը […]
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով կալանավորվածներից Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան` պահանջելով փոխել պաշտպանյալի խափանման միջոցը: Henaran.am-ին Կարապետ Աղաջանյանը փոխանցեց, որ Սանասար Գաբրիելյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունն արդեն Վերաքննիչ դատարանը մերժել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Երեւանի Կասյան փողոցում վերաբացված գյուղատնտեսական շուկայում ոչ միայն աշխատանքային այցով էր, այլև օգտագործեց հնարավորությունն ու գնումներ կատարեց: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տանն իրեն ցուցակ են տվել, ասել, թե ինչ պիտի բերի: Գնումներ կատարելիս նախարարը հետաքրքրվեց գյուղացիներից թե ինչ տրամադրություն ունեն, արդյոք առևտուր լինում է, թե ոչ. ոմանք ասում էին, […]
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանն, ով ազատազրկման մեջ է գտնվում հափշտակության համար, գդալ է կուլ տվել. այս մասին Henaran.am-ին հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Դատապարտյալը բժշկական զննության է ենթարկվել, այժմ նրա վիճակը նորմալ է:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Ադրբեջանական ընդդիմադի MeydanTV կայքը հետաքրքիր վիճակագրական տվյալներ է հրապարակել Ադրբեջանում 2008 թ-ից ի վեր ինքասպանությունների թվի մասին… Ըստ կայքի,Իլհամ Ալիևի կողմից երկրորդ Դուբայ հռչակված Ադրբեջանում ամեն տարի գրանցվում է ինքնասպանությունների թվի աճ…Այսպես,2008 թ-ին Ադրբեջանում ինքասպանություն է գործել 138 մարդ,2009թ-ին՝165,2010 թ-ին՝289,2011 թ-ին Ադրբեջանում գրանցվել է ինքանսպանությունների կտրուկ աճ՝414,2012 թ-ին՝482,իսկ […]
Պարզվում է` կանաչին և համեմունքները ոչ միայն համեղ են դարձնում կերակուրը, այլև շատ օգտակար են, քանի որ նվազեցնում են նատրիումի, ճարպերի և կալորիաների քանակը սննդի մեջ: Օրինակ` կարմիր պղպեղն օգնում է նիհարել, իսկ դարչինը կայունացնում է շաքարի մակարդակն արյան մեջ եւ ակտիվացնում ինսուլինի հանդեպ զգայունությունը: Կոլորադոյի համալսարանի մասնագետների տվյալներով, ցածր կալորիականությամբ սննդին, ինչպիսին են անյուղ […]
Այսօր երեկոյան Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին: William Hill բուքմեյքերական գրասենյակը Չեռնոգորիայի հաղթանակը գնահատում է 1.62 գործակցով, իսկ Հայաստանինը` 6.00 գործակցով, ոչ ոքին՝ 3.60:
Երևանի Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց հեծանվավազք՝ նվիրված 2017թ. Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառման կազմակերպիչն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էր։ Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը և գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից: Լուսանկարը` panorama.am-ի