26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2017

«Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը:   Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ նման հանդիպումները լավ հարթակ են՝ ինչպես արդյունավետ համագործակցելու, այնպես էլ երկրների առջև ծառացած խնդիրներին թիմային լուծումներ գտնելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ առումով դեռևս չօգտագործված ներուժ կա: […]

400 մլն-անոց ներդրումի «բաղադրատոմսը»

Պետությունը փորձում է առավելագույնս աջակցել ընկերություններին տարատեսակ արտոնությունների միջոցով: Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծում իրականացնող ընկերությանը ազատել սահմանված մաքսատուրքի վճարումից: Դեղագործական ընկերությունը պատրաստվում է իրականացնել 400 մլն դրամի ներդրում և ստեղծել 12 նոր աշխատատեղ: Սպասվում է, որ ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 800 մլն դրամ, որից 500 մլն դրամը […]

Կեղծել է փաստաթղթերը

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ տներից մեկից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Բագրատ Ս.-ն, որը մայիսի 23-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի Շպակովսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (փաստաթղթերը կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով: 

Վարչապետը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի   շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ վարչապետը և Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին և, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Դիմիտրի Կումսիշվիլին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող […]

Նախագահը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում […]

Արտահանման «անատոմիան»

2017 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանի արտահանման կառուցվածքում իր դիրքերն է ամրացրել ՌԴ-ն, որին բաժին է ընկնում արտահանման կառուցվածքի 21.6 տոկոսը: Նշենք, որ երեք տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 19.6: Ինչ վերաբերում է մնացածին, ապա ընհանուր արտահանման ուղղության մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ անդամ պետություններին: Ինչ վերաբերում է Հայաստանից ընդհանուր արտահանման շուրջ […]

Է. Նալբանդյանը հորդորեց համանախագահներին կոնկրետ գործողությունների դիմել

Հունիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք բերվեց մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը և հրապարակվեց […]

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նոր նախագծերը

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» եւ «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին եւ առավելություններին։ Պաշտպանության նախարարը պատասխանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի