Նոր Հաճընի կամուրջն ամբողջությամբ լուսավորվել է բարձրակարգ լամպերով
Նոր Հաճընի կամուրջը լուսավորելու աշխատանքներն ավարտված են: Կամուրջն ամբողջությամբ կահավորվել է էներգախնայող բարձրակարգ լամպերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տեղում ծանոթանալով իրականացված աշխատանքների արդյունքին՝ ընդգծել է դրանց որակական բարձր չափանիշները։
Նախարարության և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրի համաձայն՝ ընկերությունը սեփական միջոցներով բարձրակարգ լուսադիոդային լուսատուներով է լուսավորել կամուրջը:
Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսևորում է: «Կոնսէլ» ընկերության համար «Philips»-ի վերջին սերնդի արտադրատեսակները հայ հանրությանը ներկայացնելու միջոց է, իսկ պետության համար՝ երթևեկության անվտանգությունը բարձրացնելու և կամրջային բարդ ենթակառուցվածքը բարձրակարգ լուսատուներով անվճար կահավորելու հնարավորություն:Լույսերի տեղադրման և միացման աշխատանքները կազմակերպել է նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Նախարար Վահան Մարտիրոսյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքների որակը, հույս է հայտնել, որ «Philips Lighting» ընկերության հետ համագործակցությունը շարունակական կլինի:
Նախարարը, խիստ ուշադրություն դարձնելով ճանապարհի անվտանգ երթևեկության ապահովման միջոցառումներին, նշել է, որ առաջիկայում հանրությանը նոր նախագծեր ներկայացնելու հնարավորություններ կստեղծվեն:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…