26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տանձ ուտելու 5 պատճառ

1.Տանձն օգտակար է ոսկորների համար

Տանձը մեծ քանակությամբ բորի հանքանյութ է պարունակում, որն օրգանիզմին օգնում է կալցիումը ոսկորներում պահել: Այս միրգը նաեւ օգնում է հորմոնների արտադրությանը, ներառյալ՝ էստրոգենի, որը կանխում է ոսկրազանգվածի քայքայմանը: Այս ամենը կարեւոր է հատկապես դաշտանադադար ունեցող կանանց համար:

2.Տանձը պաշտպանում է դիաբետից

Տանձը նաեւ պոլիֆենոլ է պարունակում, որն ապահովում է երկրորդ տիպի դիաբետի պրոֆիլակտիկան եւ նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

3.Տանձն օգտակար է թոքերի համար

Դարեր շարունակ տանձն օգտագործվում է չինական բժշկության մեջ՝ թոքերի հիվանդությունները բուժելու համար: Ամռան ամիսներին մարդու թոքերում հաճախ լորձ է հավաքվում, ինչը շնչարգելություն է առաջացնում: Տանձի հյութը մեղմում է շնչառական խնդիրները:

4.Տանձն օգտակար է անպտղության դեպքում

Տանձը բազմաթիվ օգտակար սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ֆոլաթթու, որոնք դյուրացնում են բեղմնավորումը: Յուրաքանչյուր մեծ տանձի մեջ շուրջ 14 միկրոգրամ ֆոլատներ կան, որոնք անհրաժեշտ են ի ծնե արատները կանխելու համար:

5.Տանձն օգտակար է ալերգիայի դեպքում

Հաճախ տանձը երեխայի կյանքի առաջին միրգն է լինում, քանի որ այն հազվադեպ է ալերգիա առաջացնում: Տանձը բնական կվերցետին է պարունակում, որը թեթեւացնում է ալերգիայի նշանները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ