26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 9, 2017

Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ. պատգամավորը՝ Ծառուկյանի ու Իշխան Զաքարյանի բացակայությունից (տեսանյութ)

«Ես խմբակցության քարտուղարը կամ ղեկավարը չեմ, կարող եմ իմ կարծիքն ասել, ու դա չպիտի ընդունվի որպես խմբակցության տեսակետ»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, երբ խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում իրենց խմբակցությունում: Հիշեցնենք, որ խորհրդարանի նիստերին խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանում, չկա նաև Իշխան Զաքարյանը: «Իմ կարծիքն այն է, որ ցանկացած պատգամավոր իրավունք […]

Նախագահը ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Նախագահը նշել է, որ այսպիսի տարեկան հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների և գործընկերների հետ մտքեր փոխանակելու ենթախմբի երկրների հետ փոխգործակցության ընթացքի և զարգացման հեռանկարի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առջև […]

Քրիստոսի ճակատամարտը

Քանի որ համընդհանուր ճակատամարտը, ուր Հիսուսը կռվում էր, հաղթանակի ճակատամարտն էր, Նա նախևառաջ պսակվեց փշերով, երկրի երեսից ջնջելու համար որևէ անեծք, Իր աստվածային գլխով արմատախիլ անելով մեղքից ծնված նրա փշերը: Ապա, Վիշապի դառը մաղձը խմելուց հետո, դրա փոխարեն մեր առաջ ընդարձակագույնս բացեց քաղցրության աղբյուրները, որոնք Իրենից բխեցին: […] Նա բացեց Իր կողը, որից բխեցին սրբազան […]

Նախագծերն ընդունվեցին

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընունվեց միաձայն՝ 92 ձայնով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագիծն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 91, 1 դեմ ձայներով: «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020» թվականների ծրագիրն ընդունվեց 58 կողմ, 31 դեմ ձայներով:   «Վարչատարածքային բաժանման»  մասին օրենքի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հնարավորինս կարճ ժամկետում ունենալ համապատասխան զեկույց, […]

Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ պետք է չունենանք

«Մեր քաղաքական գործիչները խոսել են այդ մասին, ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին նախագահ,  ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝արձագանքելով կոռուպցիայի դեմ կանխարգելման մարմին ստեղծելու վերաբերյալ հարցին: «Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս, երբ որ հարցերը կպատրաստեք ինձ տալու, կպատասխանեմ»,- ասաց նա: Սահակյանին դուր չեկավ նաև հարցը՝ կլինե՞ն արդյոք «խոշոր» գործիչներ, ովքեր կպատժվեն […]

«Հերի՛ք է վատնեք պետության փողերը» /տեսանյութ/

Երեւանի քաղաքապետարանի Երկիր ծիրանի կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պտտվել միջանցքներով։ Միայն քիչ առաջ «Երկիր ծիրանի»  խմբակցությանը  հատկացվեց աշխատասենյակ։ Իսկ մինչ այդ կուսակցության ներկայացուցիչները պարզապես չէին կարողանում գտնել իրենց աշխատասենյակը․ Փոստանջյանը բողոքեց՝ ասելով, որ ինչպես միշտ, քաղաքապետարանն անկազմակերպ է։  Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ներկայացավ, պոկեց «Բարեւ Երեւան»  խմբակցության ցուցանակը, հետո Փոստանջյանը  և իր գործընկերները մուտք […]

«Թեկնածուների հագով եք ձևել»

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներ այսօր դիմել են «Ծառուկյան» դաշինքին ու համանուն խմբակցությանը. այսօր խորհրդարանում հայտարարեց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «ՀՀ վարչատարածքային բաժանման», այսինքն՝ համայնքների խոշորացման նախագծի ժամանակ: «Չեմ ուզում մտածել, որ կրասվորդ եք լուծում՝ չիմանալով, թե ինչպես եք անելու այդ խոշորացումը: Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ունեք թեկնածուներ ու նրանց հագով ձևում եք»,-ասաց նա: […]

Օրական մոտ 8 տոննա բանջարեղեն է մտնում Հայաստան․ պարզաբանում

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ համաձայն ՀՀ կառավարության՝ 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման և ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքված համաձայնագրի՝ հանրապետության տարածք 50 կիլոգրամը գերազանցող պտուղ-բանջարեղենի ներկրումը համարվում է ակնհայտ առևտրային քանակությամբ ներմուծում, որը պետք է իրականացվի համապատասխան մաքսատուրքի և հարկերի վճարմամբ: ՊԵԿ տվյալներով օրվա ընթացքում […]

Հրաժարվում են շռայլությունից

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկների արդյունքում որոշվել է, որ հանձնաժողովի նախագահը տեղակալ այլևս չպիտի ունենա: Հանձնաժողովը պիտի բաղկացած լինի նախագահից ու 4 անդամներից: «Տեղակալը մի փոքր շռայլություն է ու անհարկի բյուջեատային ծախս»,-ասաց փոխնախարարը: Նաև նախագծով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի