Քրիստոսի ճակատամարտը
Քանի որ համընդհանուր ճակատամարտը, ուր Հիսուսը կռվում էր, հաղթանակի ճակատամարտն էր, Նա նախևառաջ պսակվեց փշերով, երկրի երեսից ջնջելու համար որևէ անեծք, Իր աստվածային գլխով արմատախիլ անելով մեղքից ծնված նրա փշերը: Ապա, Վիշապի դառը մաղձը խմելուց հետո, դրա փոխարեն մեր առաջ ընդարձակագույնս բացեց քաղցրության աղբյուրները, որոնք Իրենից բխեցին: […]
Նա բացեց Իր կողը, որից բխեցին սրբազան արյունն ու ջուրը, որոնք նշաններն են հոգևոր հարսանիքի, որդեգրության և միստիկական նոր ծնունդի: Արդարև, ասված է. «Նա ձեզ մկրտելու է Սուրբ Հոգով և կրակով» (Մտթ 3, 11). ջուրը՝ որպես «Սուրբ Հոգով», արյունը՝ որպես «կրակով»: […]
Երբ ավարտեց տիեզերական ճակատամարտը, […] Նա հաստատուն մնաց տիեզերքի սահմանին, հաղթական կեցվածքով Իր անձի մեջ ցույց տալով հաղթանակի նշանը: Հայնժամ, Նրա երկարատև դիմադրության դիմաց, տիեզերքն այլայլվեց: […] Քիչ էր մնացել, որ աշխարհն ամբողջ կործանվեր, […] եթե մեծն Հիսուսը չփչեր աստվածային Հոգին, ասելով. «Հայր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Ղկս 23, 46): Եվ երբ աստվածային Հոգին բարձրացավ, կենագործված ու ամրապնդված տիեզերքը գտավ մի նոր կայունություն: […]
Զատկական մի հնագույն անանուն ճառից