14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ պետք է չունենանք

«Մեր քաղաքական գործիչները խոսել են այդ մասին, ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին նախագահ,  ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝արձագանքելով կոռուպցիայի դեմ կանխարգելման մարմին ստեղծելու վերաբերյալ հարցին: «Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս, երբ որ հարցերը կպատրաստեք ինձ տալու, կպատասխանեմ»,- ասաց նա: Սահակյանին դուր չեկավ նաև հարցը՝ կլինե՞ն արդյոք «խոշոր» գործիչներ, ովքեր կպատժվեն այս մարմնի ստեղծման արդյունքում: «Դրանք մանր, փոքր հարցեր են, դրա համար նոր պատգամավորներ են եկել, էդ հարցերը նրանց տվեք»,- հորդորեց Սահակյանը:

Պատասխանելով հարցին՝այս մարմինն արդյո՞ք ևս մեկ մարմին չէ հարկատուների «վզին» նստած, ՀՀԿ-ականն ասաց. «Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ պետք է չունենանք»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ