Եգիպտոսի նախագահը ծոցի երկրներին Թուրքիայի նկատմամբ էմբարգո կիրառելու կոչ է արել
Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթթահ ալ Սիսին խոցի երկրների առաջնորդներին կոչ է արել Կատար նկատմամբ կիրառվող էմբարգոն Թուրքիայի վրա ևս տարածել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիսին իր առաջարկությունը հիմնավորել է, նրանով, որ Թուրքիան բացահայտ կերպով աջակցում է Կատարին այն պարագայում, երբ մեկ տասնյակից ավել երկրներ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խզել են հարաբերությունները պաշտոնական Դոհայի հետ:
Նշվում է, որ Եգիպտոսի նախագահն այս առաջարկությունն արել է նախօրեին Կահիրեում Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա ալ-Հալիֆեի հետ հանդիպման ընթացքում:
Սիսին հայտարարել է, որ «Թուրքիան էլ Կատարի նման աջակցություն է ցույց տալիս ահաբեկչական խմբավորումներին»:
Եգիպտոսի նախագահը հիշեցրել է նաև որոշ երկրներում ահաբեկչական համարվող «Մուսուլման եղբայրներ» արմատական կազմակերպությանը Թուրքիայի ցուցաբերած աջակցության մասին:
Ավելացնենք, որ Կատարի մի խոցի մի շարք այլ երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամից հետո Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են կատար սննդամթերք և խմելու ջուր առաքելու պատրաստակամության մասին:
Նախօրեին էլ տեղի ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Կատար, ինչ նույնպես Սաուդյան Արաբիայի գլխավորած բլոկի որոշ անդամների մոտ ընկալվել է որպես աջակցություն Կատարին: