Երևանի ավագանին քաղաքապետի առաջին տեղակալ ընտրեց
Երևան քաղաքի ավագանու նիuտում այսօր ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել ՀՀԿ -ական Կամո Արեյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շեշտեց՝ Կամո Արեյանի փորձը քաղաքի մեծ է, ուստի նա կարող է արդյունավետ աշխատել:
Հիշեցնենք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Իսկ այսօր նիստին մասնակցել է ավագանու 62 անդամ: