Նոր բարդություններ վարորդների համար. Հրապարակ
Ճանապարհային ոստիկանության որոշումը՝ հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում երթեւեկության առավելությունը հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին տալու մասին, բարդությունների առաջ է կանգնեցրել վարորդներին: Բանն այն է, որ այսուհետ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Իսկ դա խցանումների պատճառ է դառնում հատկապես օրվա […]