26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը խորը մտահոգությունն է հայտնում Ղարաբաղում զոհերի կապակցությամբ

Միացյալ Նահանգները մտահոգված է հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց հետեւանքով շփման գծում մի քանի զոհեր եղան, ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթի հայտարարության մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը.

«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել իրավիճակը սրելուց եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 19-ի հայտարարության մեջ կոչ են արել կողմերին բանակցություններ վերսկսել՝ քաղաքական կամք դրսեւորելով: Համանախագահներն ընդգծել են նաեւ, որ նման բանակցությունները միակ ուղին են տեւական խաղաղություն բերելու համար տարածաշրջանի բնակչությանը, որն ակնկալում է եւ արժանի է հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացի:

Միացյալ Նահանգները շարունակում է սերտ համագործակցել կողմերի հետ: Մեր տեւական քաղաքականությունը, որը կիսում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար մոտեցումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ