27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռերի» դատից առաջ մեկնարկեց երթը

Քիչ հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը:  Իսկ մինչ այդ էլ «Ազատությո՛ւն «Սասնա ծռեր»-ին», «Մա՛հ ռեժիմին», «Ազատությո՛ւն Հայաստանը ներքին թշնամուց ազատագրած հերոսներին» կոչերով Ազատության հրապարակից մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը դեպի Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Այսօր դատարանը կսկսի քննել քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլոք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։

Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իշխանությանը։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։

19047492_1327623283952818_1818558825_n 19022601_1327623130619500_1771449093_o

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ