26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2017

Ընտրություններ կանցկացվեն

2017 թվականի հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Հունիսի 8-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի […]

ԱՄՆ-ից Հայաստան թմրամիջոցների ներմուծման առանձնապես խոշոր չափերի դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել ԱՄՆ-ից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի անդամների ինքնությունը, որոնցից մեկը […]

Ավելի ագրեսիվ, առանց վախենալու. ինչն է պակասում այս Կառավարությանը

Henaran.am-ի մի քանի հարցերին է պատասխանում «Արմենբրոք» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը: -Երբ Կարեն Կարապետյանը նշանակավեց  վարչապետ, ինչ-որ ոգևորություն կար, հույսեր արթնացան: Անցել են ամիսներ: Դուք տեսնո՞ւմ եք փոփոխություններ, կամ կա արդյոք փոփոխությունների միտում: -Տեսնում եմ, փոփոխություններ կան, ունենք որոշակի ոգևորվածություն, որովհետև ամեն դեպքում այդ աշխատանքային ոճը մի քիչ ավելի հաճելի է, քան […]

Դժկամությամբ եմ բաժանվում նրանից. Լոքյանը` Շիրակի մարզպետից

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար  Դավիթ Լոքյանն այսօր Շիրակի մարզպետարանի  աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին   ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին: Դավիթ Լոքյանը նախ շնորհակալություն է հայտնել  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝  Շիրակի մարզպետի պորտֆելը  ՀՅԴ-ին վստահելու համար և հիմա արդեն՝ Արթուր Խաչատրյանին: «Սիրելի շիրակցիներ, մինչ Արթուր Խաչատրյանին ներկայացնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել […]

ՁԻԱՀ-ի կենտրոնում հաջողություններն ակնհայտ են

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացրել է ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվող ծառայություններին։ Տնօրեն Սամվել Գրիգորյանը նշել է, որ կենտրոնում գործող ՄԻԱՎ-ի հաստատման լաբորատորիան, որպես երկրում միակ ռեֆերենս լաբորատորիա, մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում հանրապետությունում գործող ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն […]

«Մշակութային կանգառ». հյուրախաղեր Լոռու մարզում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքներում: Այսպիսով, թատերախումբը հունիսի 12-ին հանդես կգա Սպիտակի մշակույթի պալատում, հունիսի 14-ին՝  Թումանյանի մշակույթի պալատում, հունիսի 16-ին՝  Տաշիրի մշակույթի տանը: Վերոնշյալ համայնքների թատերասերներին թատրոնը կներկայանա Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով: Ալ. Շիրվանզադեի հայտնի […]

« … բոլորդ էլ «գործ կտաք» ու մի հատ օֆ էլ չեք անի»

Պատմությունը թեժացավ ու արդեն իր առանձին կյանքով է ապրում ֆեյսբուքյան տիրույթում։ Մի մասը դեռ քննարկում է տվյալ պատգամավորին, տվյալ պատգամավորի կուսակիցները քննարկում են դաշնակցության լոգոյի թրոլինգ` հավասարեցնելով դա ընդհուպ խաչապղծության, իսկ ավելի շատ մարդիկ հիմա ինքնամոռաց պոլեմիզմ են վարում «գործ տալ-չտալու» դիլեմայի մասին։ Ամենատարածված հակափաստարկն այս հարցում իր մեջ անպայմանորեն բավականին պարզունակ, բայց բավականին պրիմիտիվ […]

Վ. Բրյուսովի անվան համալսարանը կդառնա հիմնադրամ

Գործադիրի որոշմամբ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի  «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի: Հիմնադրամի վերակազմակերպվելու արդյունքում բուհը կունենա, մասնավորապես,  իր գույքն ավելի ճկուն, ազատ, արդյունավետ օգտագործելու հնարավորություն, կկարողանա ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության և գիտության զարգացման:  

Ռուսաստանում բացվում է «Արարատ» անվանումը կրող ֆուտբոլային ակումբ

Արարատը հայկական բրենդ է ու այն պետք է պահենք, բայց արի ու տես, որ Ռուսաստանում բացվում է «Արարատ» անվանումը կրող ֆուտբոլային ակումբ, իսկ Երևանի լեգենդար թիմը ինչ-ինչ պատճառներով շատ թույլ է ու չի կարողանում երկրից դուրս նորմալ խաղ ցուցադրել։ Բազմաթիվ անգամներ գրել եմ, որ պետք է մի կողմ դրվեն անձնական շահերն ու «Արարատ» ակումբը դարձնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի