04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մշակութային կանգառ». հյուրախաղեր Լոռու մարզում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքներում: Այսպիսով, թատերախումբը հունիսի 12-ին հանդես կգա Սպիտակի մշակույթի պալատում, հունիսի 14-ին՝  Թումանյանի մշակույթի պալատում, հունիսի 16-ին՝  Տաշիրի մշակույթի տանը:

Վերոնշյալ համայնքների թատերասերներին թատրոնը կներկայանա Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով:

Ալ. Շիրվանզադեի հայտնի պիեսներից մեկի՝ «Չար ոգու»՝  աբելյանցիների նորովի մեկնաբանման մեջ շեշտադրված է ոչ այնքան ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը դարձած, ընկնավորությամբ տառապող մի աղջկա ողբերգական ճակատագիրը, որքան խստահայաց ու բազմադեմ հասարակության մարդակործան վարմունքը:

Ներկայացումը բեմադրված է «դատարկ բեմի» սկզբունքով:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:

Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ