Ռուսաստանում բացվում է «Արարատ» անվանումը կրող ֆուտբոլային ակումբ
Արարատը հայկական բրենդ է ու այն պետք է պահենք, բայց արի ու տես, որ Ռուսաստանում բացվում է «Արարատ» անվանումը կրող ֆուտբոլային ակումբ, իսկ Երևանի լեգենդար թիմը ինչ-ինչ պատճառներով շատ թույլ է ու չի կարողանում երկրից դուրս նորմալ խաղ ցուցադրել։ Բազմաթիվ անգամներ գրել եմ, որ պետք է մի կողմ դրվեն անձնական շահերն ու «Արարատ» ակումբը դարձնել մինի հավաքական, այն պետք է խաղա հեղինակավոր առաջնություններում, ինչը հսկայական հեղինակություն կբերի Հայաստանին, կնպաստի զբոսաշրջության աճին ու այսպես շարունակ։ Արարատը պետք է ասոցացվի Հայաստանի հետ, այլ ոչ թե ՌԴ-ի, քանի որ դա բնական չէ։ Անիմաստ եմ համարում խոսել ֆուտբոլի ազդեցության մասին ու թե ինչպես է այն օգտագործվում աշխարհում, հեռու չգնանք. Ադրբեջանը տարիներ շարունակ աճեցրեց ու ԵԼ-ում լուրջ հաջողություններ արձանագրեց իր «Ղարաբաղ» ակումբով։ Պատկերացրեք, միլիոնավոր հեռուստադիտողների ականջին քանի անգամ է հնչել այդ բառը, որ այստեղ ուղիղ ասոցացվել է Ադրբեջանի հետ։ Կարծում եմ՝ այս հարցին պետք է միջամտի քաղաքական բարձրագույն ղեկավարությունը։
Զոհրաբ Եգանյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում: