27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՁԻԱՀ-ի կենտրոնում հաջողություններն ակնհայտ են

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացրել է ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ՄԻԱՎ վարակով պացիենտներին տրամադրվող ծառայություններին։ Տնօրեն Սամվել Գրիգորյանը նշել է, որ կենտրոնում գործող ՄԻԱՎ-ի հաստատման լաբորատորիան, որպես երկրում միակ ռեֆերենս լաբորատորիա, մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում հանրապետությունում գործող ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կատարող լաբորատորիաներին և իրականացնում որակի արտաքին հսկողություն։ Այդ գործում կարևոր նշանակություն ունի ստեղծված  ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական շիճուկների բանկը:

Այստեղ են իրակա­նաց­վում ՄԻԱՎ-ի դեղա­կայու­նության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման լաբորատոր հետազոտությունները: Նախարարին ծանոթացրել են նաև ուսումնակրթական, տարածաշրջանային գիտահետազոտական աշխատանք­ներին:

Լևոն Ալթունյանը ծանոթացել է նաև 2016թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ըն­դունված  հռչակագրով սահմանված 90-90-90 թիրախներին  մինչև 2020թ. հասնելու Հայաստանի պլանին:

Ավարտին է մոտենում ԱՀԿ-ի վերջին առաջարկներին համապատասխան ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժման կլինիկական ուղեցույցի մշակումը, համաձայն որի հակառետրովիրուսային բուժում կառաջարկվի ՄԻԱՎ վարակ ախտորոշումով բոլոր պացիենտ­ներին: Այդ նպատակով Գլոբալ հիմնադրամի ծրագրով պատվիրվալ է անհրա­ժեշտ քանակի դեղ: Սա կարևոր քայլ է մինչև 2020 թվականը ՄԻԱՎ վարակի համաճարակը կասեցնելու ճանապարհին, քանի որ ՀՌՎ բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն: Կանխատեսվում է, որ զգալիորեն կավելանա դիսպան­սերային հսկողության վերցվողների և ՀՌՎ բուժում ստացողների թիվը: Եթե 2016թ. վերջի դրությամբ դիսպանսերային հսկողության ծառայություն ստացել է 1559 պացիենտ, ՀՌՎ բուժում՝ 1188 պացիենտ, ապա 2017թ. վերջին կանխատեսվող թվերը կլինեն համապատասխանաբար մինչև 1800 և 1700:

Նշվել է, որ Հայաս­տանում 2007թ. ի վեր, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված  երեխաների շրջանում ՄԻԱՎ վա­րակի որևէ դեպք չի արձա­նագրվել:  Այն փաստը, որ ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5%-ը, իսկ հղիների շրջանում այն զգալիորեն ցածր է 1%-ից, վկայում է կանխարգելման միջոցառումների արդյունավետության մասին, ինչի արդյունքում արձանագրվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային պատմության մեջ աննախադեպ ձեռք­բերում` համաճարակի ոչ միայն կասեցում, այլև վերադարձ խտացման փուլից նախնականին: 2001թ. ի վեր չի գրանցվել դոնորական արյան միջոցով և բժշկական կազմակերպություններում ՄԻԱՎ-ի փոխանցման որևէ դեպք:

Նախարարը եղել է նաև ծանոթացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի կառուցվածքին  և տրամադրվող  ծառայություններին:

Շրջայցի ավարտին Լևոն Ալթունյանն իր գոհունակությունն է հայտնել կենտրոնում կատարվող աշխատանքների վերաբերյալ և աշխատակազմին մաղթել հետագա հաջողություններ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ