27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի ագրեսիվ, առանց վախենալու. ինչն է պակասում այս Կառավարությանը

Henaran.am-ի մի քանի հարցերին է պատասխանում «Արմենբրոք» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը:

-Երբ Կարեն Կարապետյանը նշանակավեց  վարչապետ, ինչ-որ ոգևորություն կար, հույսեր արթնացան: Անցել են ամիսներ: Դուք տեսնո՞ւմ եք փոփոխություններ, կամ կա արդյոք փոփոխությունների միտում:

-Տեսնում եմ, փոփոխություններ կան, ունենք որոշակի ոգևորվածություն, որովհետև ամեն դեպքում այդ աշխատանքային ոճը մի քիչ ավելի հաճելի է, քան նախկինում կար: Ես մի խնդիր եմ տեսնում այս Կառավարության  մեջ, որ իրենք չեն հրապարակում այն ամենն, ինչ որ անում են ու չեն ասում լավ միտումների կամ լավ սպասումների մասին` վախենալով, որ եթե չլինի իրենց կմեղադրեն, որ չեղավ

-Օրինակ ինչպե՞ս պիտի բարձրաձայնեն, որ չեն անում:

-Օրինակ` հենց նույն պատմությունը տնտեսական աճի հետ կապված, որ նախատեսում են 3.2 տոկոս: Ես վստահ եմ, որ ավելի շատ է լինելու տնտեսական աճը, իրենք էլ են այդպես կարծում, եթե այսպես ասենք, մարդու տրամադրությունն էլ ավելի կբարձրանա, գործարարն էլ ավելի ակտիվ կլինի, բայց իրենք մտածում են` եթե հայտարարենք, որ յոթ է լինելու ու 6 լինի, կասեն` չեն արել: Այսինքն` այս Կառավարությունն ունի դիրքորոշում, որ եկեք, զգույշ լինենք, որ հետո մեզ չասեն, թե չես արել:

-Դա վա՞տ է:

-Ինձ թվում է`  դա սխալ է, ավելի լավ է` մենք պոզիտիվ բաներ ասենք, հայտարարենք այն ամեն ինչի մասին, որ անում ենք ու անելու ենք: Oրինակ` ես շատ նախարարություններում ունեմ ընկերներ, Առողջապահության նախարարությունում ունեմ, ու այնտեղ շատ լավ բաներ են կատարվում ու ոչ ոք դրա մասին չգիտի: Իրենք ավելի շատ բան են անում, քան հրապարակվում է:

-Օրինակ ի՞նչն է Ձեր ուշադրությունը գրավել:

-Որպես օրինակ կարող եմ նշել, որ ավելորդ ծախսերն են կրճատում, բայց ուզում են դա անել առանց շոկերի, առանց կոպիտ հեռացումների, աստիճանաբար ուզում են այդ կրճատումներն անել: Նախկինում պետպատվերների վրա էր անիմաստ գումար ուղղվում, այդպիսի բաները շատ են:

-Փաստորեն արձանագրենք, որ ակնկալիքներ կան:

-Ակնկալիքները մեծ են, ուղղակի ես կուզեի, որ մեր Կառավարությունը մի քիչ ավելի ագրեսիվ լինի, ավելի պոզիտիվ հայտարարի դրա մասին` առանց վախենալու հայտարարի:

Դա է մեր տարբերությունը Վրաստանի նկատմամբ, որ իրենք ավելի շատ են ասում, քան անում են, բոլորս հավատում ենք, ու արդյունքւոմ մինչև վերջ չի արվում, բայց չեն էլ հիասթափվում: Սաակաշվիլին ասում էր` եկեք ու տեսեք, թե ինչպես է 10 տարի հետո Թբիլիսին դառնում Ամստերդամից լավ քաղաք: Իհարկե, Ամստերդամից լավ քաղաք չդարձավ, բայց շատ մեծ քայլ արեց դեպի դրան: Բոլորին պարզ էր, որ դա ճիշտ չի, բայց ազդեց դա իր վրա էլ, որ ինքը կատարի այդ քայլը դեպի զարգացում: Հիմա մեզ մոտ դա է պակասում` իմ կարծիքով:

 

Հարցազրույցը վարեց Սերինե Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ