05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հնդկաստանում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները /Տեսանյութ/

Ընտրությունները Հնդկաստանում ավանդաբար անցկացվում են մի քանի փուլով` պայմանավորված ընտրողների մեծ թվով, ընտրական պաշտոնյաների և քվեարկության մեքենաների տեղակայման սահմանափակ

կարողությունների և որոշ շրջաններում անհասանելիության պատճառով:

Քվեարկության առաջին օրը՝ ապրիլի 19-ին, անցել է առանց էական միջադեպերի։

Մինչև հունիսի 1-ը կլինի ևս հինգ փուլ։

Ընտրություններ են անցկացվում 13 նահանգներում ու միութենական տարածքներում, որոշվում է խորհրդարանի ստորին պալատի 88 տեղի ճակատագիրը:

Խորհրդարանի մանդատների թիվը 543 է։

Քվեարկության բոլոր փուլերի արդյունքներով ձայների հաշվարկը պետք է ավարտվի մինչև հունիսի 4-ը։

Ընդհանուր առմամբ, երկրում ընտրելու իրավունք ունի 968,6 մլն մարդ։

Վարչապետ Նարենդրա Մոդիի իշխող կոալիցիան ձգտում է պաշտոնավարել երրորդ ժամկետում:

Դրան դեմ է ընդդիմադիր I.N.D.I.A դաշինքը, որը միավորում է 28 ազգային և տարածաշրջանային կուսակցություններ, որոնց հիմնական ուժը Հնդկաստանի ազգային կոնգրեսն է։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ