Ոստիկաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները շրջապատել են դատարանի շենքը (ֆոտո, տեսանյութ)
«Սասնա ծռերի» հարազատները եւ նրանց աջակիցները հավաքվել են Էրեբունու դատարանի դիմաց, որտեղ այսօր մեկնարկում է Սասնա ծռերի գործով առաջին դատական նիստը։
Քանի որ դատարանի դահլիճը բավականին փոքր էր, հարազատներին մեծամասնությանը թույլ չտվեցին ներս մտնել դահլիճ, եւ նրանք բողոքի ակցիա էին անում դատարանի շենքի դիմաց։
Այս պահին էլ դեռեւս նանք գտնվում են շենքի դիմաց, սպասում են, որպեսզի մեղադրյալներին մեքենաներով տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։
Ոստիկաններն էլ թույլ չեն տալիս նրանց մոտենալ այն փողոցին, որով պետք է տեղաշարժվեն ոստիկանները։ Արդյունքում աջակիցները սկսեցին գոռգոռալ ոստիկանների վրա, սակայն վերջիններս անդրդվելի են։