22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ննգիջան գյուղատեղի, Սուրբ Գաբրիել և Միքայել հրեշտակապետաց եկեղեցի

Գտնվում է Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառի (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղում։

Եկեղեցին կառուցվել է 1895 թվականին։

20-րդ դարի սկզբին Ննգիջան գյուղն ամբողջապես լքվել է։

Խորհրդային տարիներին գյուղատեղին վերածվել է անասնապահական տնտեսության, եկեղեցին չի գործել։

Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն բնակչության համար

շարունակել է լինել սրբատեղի մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

Սուրբ Գաբրիել և Միքայել հրեշտակապետաց եկեղեցին գտնվում է Ննգիջան գյուղտեղիի հարավ-արևելյան եզրին՝ հրվանդանի վրա։

Բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշում է, որ Ննգի

գյուղի բնակիչները, տեղափոխվելով այստեղ՝ Ենկիջան, նոր եկեղեցի են կառուցում՝ Գալուստ Գաբրիելյանի միջոցներով։

Քահանան գալիս էր Ննգի գյուղից:

Եկեղեցու մուտքի բարավորին փորագրված է շինարարական արձանագրությունը․

«Յիշատակ․ Անուանեալ Գաբրիյէլ եւ Միխայէլ հրեշտակապետի | 1895 | Սուրբ եկեղեցիս

կառուցեալ ծախիւք ․․․ Գալուստ Գաբրիյէլենց Իսրայէլեանց»։

Կառուցված է տափարակի անմիջապես եզրի թեքադիր լանջին՝ օգտագործելով տեղանքի

թեքությունը, ինչի արդյունքում հյուսիսային պատը գրեթե ամբողջապես ձուլված է ժայռին։

Միակ մուտքը բացված է հարավային ճակատի արևմտյան կողմից։

Լուսավորվել է արևելյան և հարավային ճակատներից բացվող երկու ուղղանկյուն

լուսամուտներով, որոնցից հարավայինը ունի մեծ չափեր։

Եկեղեցու թաղածածկի արևմտյան հատվածը փլված է։

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։

Շինությունը հիմնականում կառուցվել է անմշակ քարերով։

Սրբատաշ քարերով են երիզված պատերի անկյունները, մուտքի և լուսամուտների շրջանակները, ինչպես նաև կամարները։

Թաղակապ ծածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի երկու զույգ որմնասյուների և նրանցից շարունակվող կամարների վրա։

Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է, որի հյուսիսային և հարավային պատերին
կան երկու փոքրիկ ուղղանկյուն խորշեր։

Հյուսիսային պատին՝ խորանին կից, առանձնանում է մկրտության ավազանը՝ հետաքրքիր
գեղարվեստական հարդարանքով:

Ուշագրավ է արտաքուստ շրջանաձև, ներքուստ խաչաձև գուռը, որը կերտված է մեկ

ամբողջական քարից և վերնամասը կիսով չափ դուրս է գալիս պատի հարթությունից։

Ավազանախորշը պսակված է անսովոր մշակմամբ գեղեցիկ կամարակապ շրջանակով։

Կամարի վերնամասին ընդհանուր հորինվածքին ուղղաձիգ ակոսով միացված է

ուղղանկյուն քարե շրջանակ, որը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել

նվիրատվական արձանագրություն համար։

Ավազանի շրջանակի աջ հատվածում խաչաքանդակ է։

Բազմազան հորինվածքներով նման խաչաքանդակներ զարդարում են եկեղեցու խորանի

որմնախորշերի վերնամասերը, ինչպես նաև որմնասյուները և խորանի անկյունները։

Ավազանախորշի մեջ՝ խորքում, փորված է փոքրիկ կիսակամար շրջանակով խորշ,

որը հավանաբար նախատեսված է եղել սրբապատկեր կամ խաչաքանդակ ագուցելու համար։

Եկեղեցու հատակը լցված է հողով և փլված թաղածածկի քարերով, ինչի պատճառով չեն

երևում բեմի բարձրությունը և այլ մանրամասներ։

Բնակավայրի և եկեղեցու մասին հիշատակում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ։

Հուշարձանին անդրադարձել են նաև Շահեն Մկրտչյանը

«Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքում,

Վահրամ Բալայանը՝ «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծերում»։

Ընդհանուր առմամբ՝ եկեղեցու հարդարանքը զուսպ է, առանձնանում են խորանի պատերին,

մկրտարանի կամարին ու սյուների վրա քանդակված փոքր չափերի խաչապատկերները։

Սկզբնաղբյուրը՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ