27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ում համար ընտրակաշառք էիք բաժանում ոչ վաղ անցյալում, նրանց էլ զանգե՛ք»

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումներն այսօր ԱԺ-ում թեժ էին:
 «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց. 
«Յուրաքանչյուր գյուղում բնակիչները համոզված են, որ բացարձակապես առանձնահատուկ մարդիկ են իրենց գյուղում ապրում, որոնք շատ քիչ կապ ունեն մնացած Հայաստանի հետ, և, ըստ էության, այդ գյուղը նորագույն էթնոսի հիմք է։
 
Եթե այս գյուղերին թողնենք, իրենք իրար մեջ հսկիչ անցագրային կետեր կսահմանեն ու վիզային ռեժիմ, որ ուրիշ տարածքից իրենց գյուղ չկարողանան մտնել։ Ուր մտնում ես ասում են՝ դե մեր գյուղն առանձնահատուկ»,- ասաց  Փաշինյանը:
 
 
Վերջինս շեշտեց՝  իրենց խմբակցության պատգամավորները վերջին օրերին տարբեր համայնքներից:
«Ասում են՝ Զեյնալյան ջան, Գորգիսյան ջան, Փաշինյան ջան, մի հատ ԱԺ-ի ամբիոնից ասեք՝ էս ի՞նչ է կատարվում, աղետ է լրիվ, սպիտակ ցեղասպանություն, հետաքրքրվելու արդյունքում իմացանք՝ զանգողներն ովքեր են, ու ուզում եմ ասել հետևյալը՝ ում համար ընտրակաշառք էիք բաժանում ոչ վաղ անցյալում, նրանց էլ զանգե՛ք բացատրեք սպիտակ ցեղասպանությունը որն է»,- եզրափակեց  Փաշինյանը։
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ