11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին: Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է /Տեսանյութ/

Տավուշցիները փակել էին նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածը: Այստեղ էին Հայաստան խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը: Ոստիկանները պահանջեցին բացել ճանապարհը, Գառնիկ Դանիելյանն էլ ոստիկաններից պահանջեց ժողովրդին հարգանքով վերաբերվել:

Քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: Քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց: Ակցիայի մասնակիցներն ուշքի են բերել նրան, ապա կանչել շտապօգնություն:

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում: Փողոցներ են փակվել նաև Երևանում։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ