26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան

Հայաստանի բոլոր բնագավառներից այստեղ մարդիկ կան, որոնք իրենց աջակցությունն են հայտնում միայնակ ամբողջ մի պետական համակարգի դեմ կռվի դուրս եկած ժողովրդին: ՀՀ քաղաքացին միայնակ պայքարում է իշխանությունների դեմ, որոնք պարտավոր են պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այն հանել են մեծ աճուրդի: Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում News.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:

«Էս մարդիկ ունեն ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականներ իրենց տան, հարակից տարածքների համար: Եթե Կադաստրի կոմիտեն տվել է վկայականներ, որ սա ՀՀ սեփականությունն է, դուք ո՞նց եք ասում դա Հայաստանը չի: Այսինքն դուք պետական ինստիտուտներում չե՞ք հասկացել՝ որտեղ ա սկսում ու ավարտվում մեր հայրենիքը»,-ասաց նա:

Նրա խոսքով, մարդիկ պետք է հասկանան, որ տեղի ունեցողը սահամանզատում չէ, այլ միակողմանի հանձնում:

«Սահմանազատումը լինում է երկկողմանի, փոխհամաձայնեցված, բայց այս պրոցեսը նշանակում է կապիտուլացիա, որովհետև եթե ես քեզ ստիպում եմ, ասում եմ եթե չանես, կսպանեմ, ուրեմն դա կապիտուլացիա է, բա էլ կապիտուլացիան ո՞նց է լինում: Դու տենց արեցիր, որ Արցախը կորցրինք»,-հավելեց պատգամավորը՝ դիմելով իշխանություններին:

Թագուհի Թովմասյանն ասաց , որ ՀՀ քաղաքացին պիտի կանգնի տավուշցու կողքին, որովհետև տավուշցին այսօր պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության համար:

Պատգամավորը պատմեց նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ իր ունեցած հանդիպման մասին՝ շեշտելով, որ ունեցել են քննարկում կարևոր մի շարք թեմաների շուրջ:

«Մենք շոշափել ենք բոլոր այն հարցերը, որոնք առաջանում են ՀՀ քաղաքացու մոտ: Քաղաքացին այսօր բարձրաձայնում է հարցեր Հայաստանի տարածքային ամբողջականության, մեր անվտանգության հետ կապված: Այսօր ՀՀ-ն կանգնած է լինել, չլինելու վտանգի առաջ: Ինչքան էլ խոսեն, որ մենք 29 հազար 800 քառակուսու տերն ենք, էդպես չի: Նախ, 29 հազար 800-ը դուք որտեղի՞ց եք վերցրել, եթե մենք տարբեր քարտեզներով կարող ենք խոսել մինչև 31 հազար քառակուսու մասին»,-պարզաբանեց պատգամավորը:

Նա՝ իր խոսքով, ԵՄ դեսպանի հետ քննարկել է նաև Արցախի մասին, Արցախի քաղաքացիների վերադարձի ապահովման հնարավորությունների մասին հարցերը: Նրանք զրուցել են նաև Հայաստանում ժողովրդավարության մասին, ինչպես նաև քաղբանտարկյալների առկայության մասին:

«Նիկոլ Փաշինյանն իր գոյությամբ և գործունեությամբ ոչնչացնում է Հայասատանում ժողովրդավարական ինստիտուտների բոլոր բջիջները: Ես շարունակում եմ իմ հանդիպումները միջազգային բոլոր դերակատարների ներկայացուցիչների հետ, և բարձրաձայնում եմ Հայասատնում և շուրջը տեղի ունեցողի մասին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ընդհանրապես չի խոսում Արցախի մասին»:

Պատգամավորը նաև վստահ չէ, որ իշխանությունը գերիների հարցն է բարձրացնում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ