27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր ասպետներ … » . «Սասնա ծռեր»-ի թեժ դատական նիստը չերկարեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը: Դատարանը քննելու է քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլք, անցած տարի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։ Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իշխանությանը։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Հերթով դատական դահլիճ բերեցին կալանավորներին: Յուրաքանչյուրին ներկաներն ընդունում էին ողջույններով՝ հնչեցնելով նրանց անունները:

 Պավլիկ Մանուկյանը դահլիճ մտավ հայրենասիրական երգ երգելով, ապա ասաց, որ մարտական տրամադրության մեջ է: «Մեր ասպետներ, մեր հերոսներ»,-ասում էին հավաքվածներն ու ծափահարում մեղադրյալներին: Արմեն Բիլյանն էլ լրագրողներին ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նույնն ասաց նաև Պավլիկ Մանուկյանը: Ապա երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը եկավ, ծափերն ու ձայները կրկին չէին դադարում, իսկ Գագիկ Եղիազարյանն էլ հայտարարեց, որ չեն ընդունում այդ քրեական օրենսգիրքը, ՀՀ օրենքն, ու իրենք չեն կարող իրենց դատել: Դատավորի ներս մտնելուց հետո Ծռերը ոտքի չկանգնեցին` ասելով, որ ժողովուրդն իրենց չի դատում, իսկ դատարանը «ենիչերի» է: Արդյունքում դատը հետաձգվեց մինչև հունիսի 21, ու դատավորը հեռացավ:

 

19022247_1327667453948401_1245677704_n 19021906_1327669167281563_23900345_n 19021787_1327669967281483_2092053988_n 19073839_1327671680614645_1145789503_nP1020584P1020585P1020587

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ