27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուստամյանը՝ «կլյաուզնիկների» ու «գործ տվողների» մասին /տեսանյութ/

«Անդրանիկ Կարապետյանը նկատի ուներ այն, որ հակակոռուպցիոն «Ազդարարի» ինստիտուտի ներդրման նախագիծն ի չարս չօգտագործվի», – այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ ՀԸԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի՝ երեկվա այն հայտարարությանը, թե հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին նախածի փաթեթում կան այնպիսի մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին մղելու են, որ վերջիններս  «գործ տվող»
 դառնան:
«Ինքը  ուղղակի մտքերն էնպես ձևակերպեց, որ ուրիշ բան ստացվեց: 
 
Մենք այդ օրենքին կողմ ենք եղել, քննարկել, աշխատել ենք, ինքը լսել է: Ընդհանրապես, մեր մոտեցման մեջ տեղավորվել է հակակոռուպցիոն մարմին ստեղծելու խնդիրը, ազդարարների մեխանիզմը նոր է գործածվելու Հայաստանում: Մտավախությունն այն էր, որ ի չարս չօգտագործվի, կլյաուզնիկների գործը չխրախուսվի, թե չէ էստեղ գործ տալու հարցը չի: Եթե հանցագործություն է տեսել, քաղաքացին պիտի ասի, ոչ թե հանցագործ աշխարհին բնորոշ ձևերով թաքցվի, կոծկվի»,- շեշտեց Ռուստանյանը: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ