26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2017

ԻՊ-ը ստանձնել է Իրանի ահաբեկչությունների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել Է Իրանի խորհրդարանի, ինչպես նաեւ իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը:  Հիշեցնենք, որ նախ զինված անձինք ներխուժել էին խորհրդարան ու կրակ բացել, ապա հարձակվել էին Իրանի հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի դամբարանի վրա, որտեղ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր ինքն իրեն, հայտնում է FARS գործակալությունը։ Նշենք, որ ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահապարտ-ահաբեկիչը, […]

Ջորջ եւ Ամալ Քլունիները երկվորյակ երեխաներ են ունեցել

Լույս աշխարհ են եկել հանրահայտ ամուսիններ Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակ երեխաները։ Հայտնի դերասանի ու փաստաբանի ընտանիքում դուստր եւ որդի է ծնվել՝ Էլլան եւ Ալեքսանդրը։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նրանք անչափ երջանիկ են։ Երկուսի համար էլ սրանք առաջին երեխաներն են։ 

«Կոռուպցիայի կանխարգելման» մարմինը կասկածների դեպքում կդիմի դատախազին

Ազգային ժողովը քննարկման դրեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագիծը: Նախագծով նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանման գործառույթը: Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն […]

Ինչպես վարվել փողի հետ․ Աստված սովորեցնում է

Ինչպես մարգարեն է պատգամում՝ ձեր դրամը վարձով մի տվեք նրանց, ովքեր իշխողների բռնությունից նեղվում են (Եզեկ. 18:8), և վաշխերի շահով մի կերեք նրանց աղքատ վաստակը, այլ որպես եղբայրներ կարեկից և օգնական եղեք միմյանց: Ինչ-որ փոխ եք տալիս նրանց, այն միայն պահանջեցեք նրանցից և անանց կյանքում բազմապատիկ վարձք կստանաք Աստծուց, քանզի Քրիստոս հրամայում է ոչ միայն […]

Վարչապետը մեծահոգաբար ընդառաջեց

20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադաձան խորհրդարան, և ԱԺ մեծամասնությունը հայտարարեց, թե հաշվի առնելով, որ քննարկվող հարցերից ոմանք հանրային հնչեղություն ունեն, ՀՀԿ-ն ընդդիմության առաջարկին ընդառաջում է: «Նկատի ունեցանք, որ իրոք հանրային հնչեղության հարցեր են, ընդ որում, ունեինք համապատասխան քվորումը, բայց մենք չենք ուզում նման քննարկումը շրջացնել, համենայն դեպս, վարչապետը մեծահոգաբար ընդառաջեց, որովհետև իրենց նախաձեռնությունն է: […]

«Ելքն» ու «Ծառուկյանը» մտահոգ էին. 20 րոպե ընդմիջեցին

ԱԺ-ն արտահերթ նիստի մեկնարկից քիչ անց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Պատճառը օրակարգի հաստատման խնդիրն էր, քանի որ ընդդիմությունը ՝ «Ելք դաշինքը» և «Ծառուկյան դաշինքը» դեմ էին որոշ նախագծերի հաստատման համար տրված ժամանակին: Նախ վարման կարգով ձայն խնդրեց «Ելք»  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, թե մտահոգված են «այս ոճի կապակցությամբ»:  «Քիչ […]

Եվս մեկ հարձակում Իրանում․ իմամ Խոմեյնիի դամբարանում պայթյուն է իրականացվել

Հրաձգություն է սկսվել Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում Է Թեհրանի մերձակայքում: Հրաձգության արդյունքում մեկ հոգի մահացել է, կան վիրավորներ։ ISNA գործակալությունը հաղորդում է, որ զինված անձինք հարձակվել են դամբարանի շենքի վրա, իսկ նրանցից մեկը պայթյուն Է իրականացրել դամբարանի շենքում: Տեղի լրատվամիջոցները փոխանցում են, որ հանցագործները դեռեւս գտնվում են դամբարանի շենքում։ Հիշեցնենք, որ ավելի […]

Դրսից եկած հյուրերի հետ էի. Ալեքսանյանը՝ «Զապի» հետ հանդիպման լուրերից (տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ օրերս հանդիպել է «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանին: «Ես ոչ մեկի հետ նստած չեմ եղել», – այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ալեքսանյանը: Հարցին, թե արդյոք ինքը երեկ «Մարիոթի» սրճարանում չի եղել՝ Ալեքսանյանն ասաց. «Սրճարանում եղել եմ, բայց դրսից եկած հյուրերի հետ»: Ալեքսանյանը նաև պնդեց, թե ինքը սրճարանում […]

Հո՞ խայտառակչի չենք. գեներալը՝ իշխանափոխությունից ու Սեյրան Օհանյանից (տեսանյութ)

«Էլի բա՞ն է արել»,-այսօր Ազգային ժողովում արձագանքելով նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հարցազրույցի շուրջ լրագրողների հարցերին՝ նկատեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:  Հիշեցնենք, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե պայքարը շարունակվելու է, և որ ֆորսմաժորային իրավիճակներ են հնարավոր երկրում: Սեյրան Սարոյանը, սակայն, այս ելույթից տեղյակ չէ՝ «Թողեք, ես իմ ցավով տապակվեմ էլի»: Հարցին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի