26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2017

Հայտարարագրերում ներկայացված են որպես բոմժ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին նախագծի քննարկման ժամանակ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մասին, որը գործում է 2012 թվականի հունվարի 9-ից։ «Հիմա հարց եմ ուզում տալ՝ ձեզնից որևէ մեկը հիշո՞ւմ է որևէ դեպք, երբ այս հանձնաժողովը շահերի բախման կամ ունեցվածքի ոչ համապատասխանության դեպքում որևէ խնդիր բարձրացրած լինի»,-ասաց նա՝ դիմելով խորհրդարանին։ […]

Իրանում ՀՀ դեսպանությունը կոչ է անում հայերին զերծ մնալ Թեհրանի մարդաշատ վայրեր այցելելուց

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա ս.թ. հունիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումների կապակցությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից: Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում խնդրում ենք անհապաղ կապ […]

Կարևորը շփումներն են. Էդվարդ Միլիտոնյան

Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների համաժողովը: Ինչպես իր խոսքում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլտոնյանը համաժողովին մասնակցում են երիտասարդ գրողներ՝ Հայաստանից և Արցախից: ՀԳՄ նախագահի փոխանցմամբ հրավիրված են եղել նաև արտերկրում հայերենով ստեղծագործող երիտասարդ գրողներ: «Սա երիտասարդ գրողների հերթական խորհրդակցությունն է: Ամեն տարի հունիսի առաջին տասնօրյակին մենք կազմակերպում ենք նման խորհրդակցություն, որին մասնակցում են […]

Շարմազանովն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

  ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին` կարեւորելով կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանի երկրներում: ՀՀ ԱԺ փոխնախագահը, դրական գնահատելով հայ-ղազախական ներկա հարաբերությունները, կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս համատեքստում […]

Որևէ չարություն մեր կյանքի վրա իշխանություն չունի, եթե

Որևէ չարություն մեր կյանքի վրա իշխանություն չունի, եթե մենք կամավոր դա նրան չտանք: Վերջին խոսքը միշտ Աստծունն է: Տիրոջ բարությունն ու համբերությունը մեզ ժամանակ է տալիս ապաշխարելու: Զգույշ պիտի մնանք, որ չարհամարհենք այս բարությունը (Հռոմ. 2:4-7): Հիվանդությունները, պատահարները, նեղություները չեն կարող կանգնեցնել մարդուն, եթե նրա միտքը ապաշխարության վրա է: Արմեն Հարեյան

«Որ հարևաններին հարցնենք՝ ով է էս մարդը, ասեն՝ սուրբ է»

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ հանձնաժողովի անդամները պետք է տիրապետեն բազմաթիվ բաների, եթե գրոտեսկի վերածենք, ասում ենք՝ գերազանց պետք է ավարտած լինեն Օքսֆորդը, Քեմբրիջը, բոլոր օրենքները պետք է շատ լավ իմանան, լինեն հրեշտակային անձնավորություններ, որ գնանք, հարևաններին հարցնենք՝ ով է էս մարդը, ասեն՝ սուրբ է էս […]

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտեց Էրդողանի թիկնապահների գործողությունները /տեսանյութ/

«Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները», – Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը համահեղինակն է բանաձեւի, որը դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում միջադեպի թուրքական անվտանգության ներկայացուցիչներին, ովքեր հարձակվել էին Էրդողանի դեպ բողոքող խաղաղ ցուցարարների վրա: Երեքշաբթի բանձեւը պաշտոնապես ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավաքելով իր օգտին […]

«Փորձենք գտնել ձևակերպում, որպեսզի պահպանվի չեզոքություն»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկմանն ժամանակ հանդես եկավ առաջարկով, որ հանձնաժողովի մրցութային խորհրդում ներկայացված լինեն նաև ընդդիմադիրները: «Փորձենք գտնել ձևակերպում, որպեսզի պահպանվի չեզոքություն: Սահմանադրական դատարանն, օրինակ, հայտնի չէ, որևէ քաղաքական վեճ, որը լուծվել է հօգուտ ըննդիմության, չքննարկենք՝ որքանով է անաչառ, ինչը թվարկած է իշխանության հրահանգով թելադրվող կառույցներ են, գտնենք […]

«Ես խնդրում եմ, որ այս հարցում չբաժանենք ընդդիմադիրի ու իշխանականի»

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է: Նա հայտարարեց, որ կոռուպցիան մեծագույն խնդիր է մեր երկրի համար, ու ընդդիմությունն ու իշխանությունը միասին պիտի պայքարեն դրա դեմ: «Սա այն հարցն է, որտեղ չկա իշխանություն ու ընդդիմություն, այստեղ կա սրտացավ քաղաքացի, ովքեր ցանկանում են վերացնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի