26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2017

Լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը կա. Ռեմբո /տեսանյութ/

«Լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը կա, ոչ մի բան չի բացառվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո): Ազատամարտիկի խոսքով` քանի կան հին տղերքը հող չենք զիջի. «Կյանքի գնով հող պահող տղերք ենք»: Մանրամասները` տեսանյութում:

Ծառուկյանը վերջ կդնի՞ դավաճանության թնջուկին․ Իրավունք

Թերթին հայտնի է դարձել, որ հավանաբար մինչեւ հունիսի վերջ «Լուսավոր Հայաս­տան» կուսակցու­թյունը կդիմի ՍԴ՝ վի­ճարկելու Վանաձորի ավագանու նիստերի օրինականությունը: Հայցադիմումի կազ­մումն ընթացքի մեջ է: Թերթին հասած տեղեկություններով՝ Աժ-ում ԼՀ-ի ներկայացուցիչները՝ «Ելք» դաշինքի անդամները, բանակցում են Ծառուկյան դաշինքի ղեկավար կազմի հետ՝ նրանց աջակցությունը ստանալու: Առայժմ որեւէ առարկություն հայցադիմումին Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները չեն ներկայացրել: Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]

Կրակոցներ Իրանի խորհրդարանում․ կա զոհ եւ վիրավորներ

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Իրանի խորհրդարանում, ինչի արդյունքում կա զոհ եւ վիրավորներ։ Իրանական Tasnim գործակալությունը նշում է, որ վիրավորները երեքն են։ Նշվում է, որ զոհն ու վիրավորները խորհրդարանի անվտանգության աշխատակիցներն են։ Նշվում է, որ զինված անձինք ներխուժել են խորհրդարանի շենք ու կրակ բացել։ Այժմ նրանք մի քանի հոգու պատանդ են պահում, կրակոցներն էլ դեռեւս չեն դադարել։ […]

Անվստահություն էր․ Լավրովը՝ ԼՂ հիմնախնդրից

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների առջեւ իր ելույթի ժամանակ, գրում է ТАСС գործակալությունը։ «Միայն պայմանավորվել, այլ ուղի չկա։ Տարբեր բնույթներ ստացած բանակցային գործընթացի երկարատեւ ժամանակահատվածում պայմանավորվածությունները շատ անգամներ մոտ են եղել, բայց հետո գործում էր անվստահության ինչ-որ պահ՝ մեկ […]

Կփոշմանեն՝ ճար անող կա․ Հրապարակ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինք եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Առանձին-առանձին հանդիպումների ժամանակ նա քննարկել է իր «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերը, մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն ԱԺ-ին։ Մասնավորապես նշել է, որ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, […]

Առաջին գծին մոտ տեսնում ենք՝ լուրջ գործողություններ են սպասվում․ Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ, Արցախի  խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ – Պարոն Բադասյան, ICG-ի զեկույցի համաձայն՝ Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվոմ։ Խմբի պատրաստած 40 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմին, 2014 թվականի օգոստոսի սահմանային լարվածությանը և հետևություն է արվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը։ […]

Հրդեհ՝ Ձորաղբյուր գյուղում

Հունիսի 6-ին՝ ժամը 18:54-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում այրվում է փայտյա տնակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժ.21:02-ին, մարվել՝ 22:28-ին: Ձորաղբյուր գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցում այրվել են տնակի փայտե առաստաղը (մոտ 50 քմ), տանիքի փայտե […]

2018-ի սցենարը պատրաստ է․ Ժամանակ

Նոր Սահմանադրությունը 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է երեք փոխվարչապետի հետեւյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Գա­գիկ Ծառուկյան ու դաշնակցա­կան որեւէ մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությամբ: Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը համարվում են ամենառեյտինգային քաղաքական առաջնորդները, եւ նրանց ու մեկ դաշնակցականի ներգրա­վումը երեք քաղաքական ուժե­րի կոալիցիան կամբողջացնի, ու Սերժ […]

Ռիտա Սարգսյանը երբեւէ նման բան չէր արել․ Ժամանակ

Արյունաբանական կենտրոնի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի որոշ հայտարարություններ մեծ ալիք բարձրացրեցին սոցիալական ցանցերում: Տիկին Սարգսյանը` պատասխանելով իր ամուսնու աշխատանքի հետ կապված հարցերին, նախ ասաց, թե չէր ցանկանա, որ նա առհասարակ քաղաքական ասպարեզում լիներ, նախագահ դառնար: Իսկ հարցին, թե ընդհանրապես խորհուրդներ տալի՞ս է ամուսնուն քաղաքական գործունեության ընթացքում, հայտարարեց. «Վա~յ, ի՞նչ եք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի