2018-ի սցենարը պատրաստ է․ Ժամանակ
Նոր Սահմանադրությունը 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է երեք փոխվարչապետի հետեւյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան ու դաշնակցական որեւէ մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությամբ: Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը համարվում են ամենառեյտինգային քաղաքական առաջնորդները, եւ նրանց ու մեկ դաշնակցականի ներգրավումը երեք քաղաքական ուժերի կոալիցիան կամբողջացնի, ու Սերժ Սարգսյանը անցնցում կլուծի իր իշխանության հավերժացման հարցը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։