14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Անվստահություն էր․ Լավրովը՝ ԼՂ հիմնախնդրից

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների առջեւ իր ելույթի ժամանակ, գրում է ТАСС գործակալությունը։

«Միայն պայմանավորվել, այլ ուղի չկա։ Տարբեր բնույթներ ստացած բանակցային գործընթացի երկարատեւ ժամանակահատվածում պայմանավորվածությունները շատ անգամներ մոտ են եղել, բայց հետո գործում էր անվստահության ինչ-որ պահ՝ մեկ այս, մեկ մյուս կողմից։ Սակայն աշխատանքը պետք է շարունակել»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ չնայած բանակցությունների ընթացքում արդեն մշակվել է սկզբունքների խումբ, սակայն անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք բարդ դետալներ, որոնք շատ նրբանկատ հարցեր են, այդ թվում՝ ներքաղաքական հարցեր։

«Բայց մենք չենք դադարում ջանքեր թափել։ Ռուսաստանը, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ միասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից է, որի կազմում մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք կողմերի հետ ու մենք այսուհետ էլ այդ եռյակի շրջանակում մտածելու ենք այն մասին, թե ինչպես հաղթահարենք մանր, բայց շատ լուրջ դետալները, որոնք դեռ համաձայնեցված չեն եղել»,- ասել է Լավրովը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ